Համակարգչային խաղերն օգնում են երեխաներին դիմացկուն, ուշադիր լինել և տարբեր խնդիրներ լուծել՝ կարծում է Անժելիկա Մաքֆարլեյնը:
Հաջորդ ամիս նա կդառնա Ուսուցիչների կոլեգիայի ղեկավար, որը միավորում է ուսուցիչների և մանկավարժության ոլորտի այլ մասնագետների: Այդ պատճառով չի բացառվում, որ դպրոցականները շուտով կսկսեն սովորել խաղ-գլուխկոտրուկներ կիրառելով՝ հաղորդում է The Times-ը:
Ըստ Մաքֆարլեյնի՝ շատ խաղեր խորը ուսումնասիրության կարիք ունեն: Փորձագետն ընդունել է, որ ինքն է սկսել Lemmings և Angry Birds խաղալ: Նա հավելել է, որ նման խաղեր կարող են օգտագործվել միայն ուսուցիչների հսկողության ներքո: Գլուխկոտրուկները կարևոր են նրանով, որ դրանց լուծման համար հարկավոր է լարել ուղեղը:









































