Րոպեներ առաջ ավարտվեց Եվրատեսիլ 2014-ի կիսաեզրակիչ փուլը, որը հաղթահարած մասնակիցների թվում է Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ն իր Not Alone երգով:
Բացի Հայաստանից՝ եզրափակչում են հայտնվել ևս 9 երկիր՝ Մոնտենեգրոն, Հունգարիան, Ռուսաստանը, Ադրբեջանը, Սան Մարինոն, Ուկրաինան, Շվեդիան, Նիդեռլանդները և Իսլանդիան:
Կիսաեզրափակչի բացման առաջին ելույթը վստահված էր հենց Հայաստանի պատվիրակին: Արամ MP3-ն բեմ բարձրացավ միայնակ և փայլուն ելույթ ունեցավ գեղեցիկ լուսային շոուի ուղեկցությամբ:
Կիսաեզրափակչի երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 8-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 10-ին:







































