Առաջին անգամ հայտնաբերվել է Windows Phone-ի հիման վրա աշխատող սմարթֆոնների համար նախատեսված կեղծ հակավիրուս: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Կեղծ հավելվածը քողարկվել է «Կասպերսկիի լաբորատորիա» արտադրանքի «ներքո»: Սմարթֆոններին և օգտատերերի տվյալներին ծրագիրը զգալի վնաս չի պատճառել: Մասնագետների համար տարօրինակ է եղել ավազակների կողմից Windows Phone-ի ընտրությունը, քանի որ դրանից օգտվում է ընդամենը մի քանի տոկոսը:
Windows Phone-ի հավելվածների խանութում առաջին կեղծ հակավիրուսը կոչվել է Kaspersky Mobile: Այն նաև վճարովի է եղել: Կեղծ ծրագիրը, սակայն, «սքանավորում է» ֆայլերը` սպառնալիքի առկայության դեպքում:
Windows Phone-ի հավելվածների խանութում հայտնաբերվել է նաև մեկ այլ`Virus Shield կեղծ հակավիրուսը, որն ավելի վաղ հայտնաբերվել էր Google Pay-ում:










































