PS Vita շարժական խաղային ապարատը գովազդում համեմատել են քառակուրծք կնոջ հետ: Համապատասխան հայտարարություն պարունակող ֆրանսիական ամսագրի էջի սքանը Twitter-ի իր էջում է տեղադրել Գրեգուար Էլլոն՝ Ֆրանսիայում մանգա-կոմիքսներ թողարկող Kurokawa պարբերականի ղեկավարը:
Սքանավորված էջում երևում է զգեստով մի կին, որը կուրծք ունի նաև մեջքի հատվածում: Այդ պատկերին ուղեկցում է կարգախոսը՝ «երկու սենսորային մակերեսներ, կրկնակի շատ զգացողություններ»: Այսպիսով՝ գովազդի հեղինակները փորձել են պատմել PS Vita-ի առավելությունների մասին: Այն ունի ոչ միայն touch screen, այլև հակառակ կողմում՝ սենսորային պանել:
Այն մասին, թե ո՞վ է PS Vita-ի ֆրանսիական գովազդի հեղինակը, չի հաղորդվում:
PS Vita-ն Եվրոպայում վաճառքի է դուրս բերվել 2012-ի փետրվարին: Այն, սակայն, մեծ ժողովրդականություն ձեռք չի բերել, ինչը պայմանավորված է քիչ խաղերով և սարքի ու դրա աքսեսուարների չափազանց բարձր գնով:










































