Մեծ Բրիտանիայում վաճառքի են հանվել լեռնադահուկային ակնոցներ, որոնց ապակիները համակարգչային էկրանի գործառույթ են կատարում: Ինչպես այսօր հաղորդում են բրիտանական լրատվամիջոցները` ակնոցները այս տեխնոլոգիաների խաղաղ իրականացման առաջին օրինակն են, քանի որ դրանք նախկինում օգտագործում էին ռազմական ավիացիայի օդաչուների համար:
Ակնոցը գործում է շնորհիվ հատուկ ծրագրի, որը տեղադրվում է սմարթֆոնի վրա:
«Բլյուտս» անլար կապի համակարգի օգնությամբ ակնոցը ազդանշան է ստանում, որը փոխանցվում է սմարթֆոնից:
Փոխանցվող տեղեկությունը երևում է ակնոցի անկյան փոքրիկ էկրանի վրա: Ընդ որում` արդյունքն այնպիսին է, կարծես թե մարդը դիտում է այդ տվյալները 35 սմ-անոց էկրանի վրա, որը տեղակայված է նրա աչքից ամենաքիչը երկու մետր հեռու:
Ակնոցի արժեքը 500 ֆունտ ստերլինգ է (800 դոլար):










































