Գիտնականները Պերուի Չինչա-Ալթա շրջանում ավելի քան 2500 տարի առաջ կառուցված հին աստղագիտական համալիր են հայտնաբերել: Այս մասին հայտնում է ամերիկյան National Academy of Sciences Report ամսագիրը:
Կալիֆոռնիա նահանգի համալսարանի հետազոտող Չարլզ Սթանիշի գլխավորած հնագետների խումբը 71 հիերոգլիֆ է փաստագրել, որոնց կողքին հայտնաբերվել են 5 ձեռակերտ բլուրներ: Այդ կառույցները, ինչպես պարզել են գիտնականները, աստղագիտական նպատակներով օգտագործել են Նոր աշխարհի բնիկները: Հնագետների վարկածով՝ համալիրը ծառայել է որպես աստղադիտարանի նման մի վայր, և հնարավոր է՝ միաժամանակ նաև պաշտամունքային օբյեկտ է եղել: Սթանիշը ենթադրում է, որ այդպիսի կառույցի ստեղծումը հին ժամանակների մարդկանցից հատուկ գիտելիքներ կամ մեծ ջանքեր չի պահանջել:
Հնագետները կարծում են, որ իրենց հայտնաբերած 40 քկմ տարածքով վերգետնյա նախշերը վերաբերում են Պարակաս մշակույթի ուշ շրջանին (մ.թ.ա. մոտ 400-100թթ.): Ամբողջ համալիրը կազմված է ուղիղ հիերոգլիֆներից, կլորացված ձևերից և հավանաբար ծիսական հողաթմբերից:







































