Կանադայի կառավարությունն Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) միջոցով օգնություն, այդ թվում՝ ֆինանսական աջակցություն կցուցաբերի Ուկրաինային, հայտնում է ITAR-TASS-ը:
Այս մասին մայիսի 5-ին Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միավորված զինված ուժերի գլխավոր հրամանատար ամերիկացի գեներալ Ֆիլիպ Բրիդլավի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է երկրի վարչապետ Սթիվեն Հարփերը: Համապատասխան հայտարարությունը տարածել է Կանադայի կառավարության մամլո ծառայությունը:
Օգնության չափը չի ճշգրտվում: «Հարփերը նաև հայտարարել է, որ Կանադան իր դիտորդներին կուղարկի նախագահական ընտրություններին (Ուկրաինայում մայիսի 25-ին նշանակված- ITAR-TASS-ի խմբ.)»,- ասվում է փաստաթղթում:
«Մենք խորապես անհանգստացած ենք Ուկրաինայում բռնության շարունակվող աճով»,- հավելել է վարչապետը:






































