Wednesday, 22 07 2026
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Այլընտրանքային վերականգնողական բուժում՝ երեխաների համար

Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը ներկայացրել է հաշմանդամություն ունեցող անձանց համար քաղաքն առավել հարմարավետ դարձնելուն ուղղված՝ 2013թ. իրականացված և 2014 թվականին ծրագրված աշխատանքները։

«2013 թվականին աննախադեպ մի ծրագիր մեկնարկեց՝ թեքահարթակների կառուցումը. առաջին անգամ համայնքային բյուջեից գումար է հատկացվել, մասնավորապես՝ 20 մլն դրամ, թեքահարթակների կառուցման համար։ Այս ծրագիրը ևս մեկ ուղի է դեպի ավելի հարմարավետ Երևանի կառուցումը։ Իսկ փողոցների հիմնանորոգման արդյունքում ևս 292 թեքահարթակ կամ հարմարեցում է կառուցվել։ Այս ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում մեզ հետ համագործակցել են շահառու հասարակական կազմակերպությունները՝ հասցեների ընտրության ձևավորումից մինչ վերջնարդյունքի գնահատականը։ 2014-ին ծրագրին կրկնակի գումար է հատկացվել՝ 40 մլն դրամ։ Մրցույթն արդեն ավարտված է, պայմանագրերը կնքելուց հետո սկսվի դրանց կառուցումը։ Ցուցակում մոտ 200 հասցե է՝ տարբեր վարչական շրջաններում։ Բոլոր հասցեները ներկայացվել ու ընտրվել են ըստ առաջնահերթության»,- նշել է Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը և հավելել, որ թեքահարթակների կառուցման ածանցյալ փուլ էլ է մեկնարկել՝ մասնավորի հետ համագործակցությամբ։ Արձագանքելով Երևանի քաղաքապետի հորդորին՝ այսօր բազմաթիվ մասնավոր հաստատություններ մուտքերի մոտ թեքահարթակներ են կառուցում, շտկում են եղած թերությունները։

«Այս հարցում քաղաքապետարանը զուտ հանձնարարողի կամ առաջարկողի դիրքում չէ. անհրաժեշտության դեպքում մեր մասնագետները տրամադրում են խորհրդատվություն, ինչպես նաև՝ նախագծեր»,- նշել է Երևանի քաղաքապետի օգնականը։

Երևանի քաղաքապետարանը «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության հետ համատեղ նոր ծրագիր է մեկնարկել՝ ուղղված կազմակերպության շահառուների ամենաթիրախային և կարիքավոր խմբին՝ հաշմանդամություն ունեցող երեխաներ խնամող միայնակ մայրերի ընտանիքներին։

Ծրագրում ընդգրկված 17 երեխաները կստանան 3 տեսակի այլընտրանքային վերականգնողական բուժում՝ հիպոթերապիա, հիդրոթերապիա, արտթերապիա։ Յուրաքանչյուր թերապիայի տևողությունը մեկ ամիս է, ներառում է 12-ական պարապմունք։

«Հիպոթերապիան դարեր ի վեր հայտնի վերականգնողական մեթոդ է, այն ունի ավելի մեծ արդյունավետություն, քան ավանդական մերսումն ու մարզանքը։ Հիպոթերապիայի հիմքում ընկած է ձիու շարժումը։ Քայլելիս ձիու ողնաշարը կատարում է նույնպիսի շարժումներ, ինչպիսիք կատարում է մարդու ողնաշարը, ուստի ձին հեծյալին փոխանցում է ճիշտ շարժման ազդակներ։ Հիպոթերապիան նախատեսված է մանկական ուղեղային կաթվածի, աուտիզմի և մի շարք այլ հենաշարժողական խնդիրների դեպքում: Հիդրոթերապիան, կամ ջրային թերապիան կարգավորում է մկանային տոնուսը, հանգստացնում կամ ամրացնում է մկանները, կոփում է, զարգացնում է հավասարակշռության զգացումը, շարժողական համակարգը, թուլացնում է սպաստիկ (կծկողական) վիճակը։ Ջրային թերապիան վերականգնողական համալիր բուժման անբաժանելի մասն է։ Արտթերապիան իրականացվում է գեղարվեստական գործունեության միջոցով: Սա ամենաազդեցիկ և խոր հոգեբանական և ֆիզիկական մեթոդներից է»,- ներկայացրել է «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Նարինե Մանուկյանը՝ շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար այսչափ կարևոր ծրագրին աջակցելու համար։ Նարինե Մանուկյանը նկատել է նաև, որ վերջին երկու տարում բազմապատկվել է Երևանի քաղաքապետարանի գործնական ուշադրությունը հաշմանդամություն ունեցող քաղաքացիների խնդիրների լուծման ուղղությամբ, ինչը ակնառու է թիրախային ծրագրերով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում