Saturday, 27 06 2026
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ

ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ դեռևս աշխարհաքաղաքական որոշում չկա

Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը, անդրադառնալով ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այն համոզմանը, թե ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը որևէ լուրջ մրցակից չունի, ասաց. «Քաղաքական ուժերն իրենց ապագա գործողությունները չեն կարող պլանավորել` ինչքան էլ բարեկամական հարաբերություններ ունենան»:

Ըստ Ա. Բադալյանի՝ այն, որ Հանրապետական կուսակցության տարբեր պաշտոնյաներ նշում են, որ իրենց կուսակցության ղեկավարն այլընտրանք չունի, հասկանալի է, քանի որ իրենք այդ կուսակցության ներկայացուցիչներ են և իրենց կուսակցության ղեկավարին են համարում երկրորդ ժամկետում նախագահի թեկնածու: «Սա շատ նորմալ է: Այլ կուսակցությունների ներկայացուցիչներ էլ ամենամրցունակը համարում են իրենց թեկնածուին: Դա սովորական է»,- կարծիք հայտնեց Արմեն Բադալյանը:

Արձագանքելով նաև Հովիկ Աբրահամյանի ցանկությանը, որ ԲՀԿ-ն սատարի ՀՀԿ թեկնածուին, ասաց, որ դա Հանրապետականը չի որոշելու` ԲՀԿ-ն կունենա՞ սեփական թեկնածու, կմասնակցի՞ ընտրություններին, թե՞ ոչ: Նրա համոզմամբ՝ դա ԲՀԿ-ն ինքը կորոշի:

«Հայաստանում չի որոշվելու` ԲՀԿ-ն կկազմի՞ կոալիցիա, թե՞ ոչ: Հայաստանի հասարակության պահանջով չէ, որ դա որոշվելու է, որովհետև ՀՀ-ի ներքաղաքական զարգացումների վրա մեծ ազդեցություն են ունենալու աշխարհաքաղաքական կենտրոնները, և քանի որ ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ դեռևս աշխարհաքաղաքական որոշում չկա, քաղաքական ուժերի մեծամասնությունը լռում է: Բոլորն էլ հասկանում են, որ պետք է լռել. քանի դեռ մեսիջ չկա, չեն կարող իրենց ապագա գործողությունները պլանավորել` ինչքան էլ ունենան բարեկամական և ընկերական հարաբերություններ: Բարեկամությունը և ընկերությունը չեն որոշելու»,- մեկնաբանեց Արմեն Բադալյանը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ևս կարծիք էր հայտնել, որ քաղաքական դաշտում Սերժ Սարգսյանը չունի որևէ լուրջ մրցակից, ով առաջիկա նախագահական ընտրություններում մրցապայքարի կմտնի գործող նախագահի հետ։

Նա նաև ցանկություն էր հայտնել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը սատարի Սերժ Սարգսյանին, քանի որ երկու ուժերը նախկինում եղել են կոալիցիոն գործընկերներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում