Ռուսաստանը մտադիր է խափանել Ուկրաինայում մայիսի 25-ին նշանակված ընտրությունները: ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին:
«Մենք մտավախություն ունենք, որ Ռուսաստանը ցանկանում է խափանել մայիսի 25-ին ընտրությունների անցկացումը: Մոսկվան ուկրաինացիներին չպետք է թելադրի՝ ինչպիսի ապագա նրանք պետք է ունենան»,- ասել է նա:
«Մենք գործիքների լայն շրջանակ ունենք՝ ներառյալ տնտեսության ոլորտների նկատմամբ պատժամիջոցները: Մենք կշարունակենք ակտիվացնել այդ կուրսը, եթե Ռուսաստանը, ինչպես նախկինում, չկատարի իր պարտավորությունները ժնևյան պայմանավորվածությունների շրջանակներում»,- նշել է Քարնին:
Լրագրողների հարցին՝ Արևմուտքը ե՞րբ կսահմանի նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, Քարնին պատասխանել է. «Մենք արհեստական սահմանափակումներ չենք սահմանում»: Նա հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «այդ առումով սերտորեն համագործակցում է» ԵՄ-ի և մեծ «յոթյակի» գործընկերների հետ:




































