Saturday, 27 06 2026
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի

Կանգ առ, Արգամիչ, դու հրաշալի ես. «168 Ժամ»

«168 Ժամ» թերթը գրում է. «Այսպիսով, Հովիկ Աբրահամյանի կաբինետը ձևավորված է: Նախարարների համալրման իմաստով, իհարկե: ԱԺ նախկին նախագահի ճաշակն ու ճոխության հանդեպ թուլությունը հաշվի առնելով` հազիվ թե նրա նոր աշխատասենյակի վերանորոգումն ու դիզայնն ավարտված լինի այսչափ փոքր ժամանակահատվածում:

Բայց մինչ Հայաստանի ամենաառաջադեմ ոճաբաններն ու ամենաստեղծագործ վարպետները կձևավորեն Հովիկ Աբրահամյանի քիմքին համապատասխան վարչապետական աշխատասենյակը, ընդունելության, հանգստի, խորհումի ու այլ գործերով զբաղվելու համար նախատեսված սենյակները, նրա` իրականում հետադիմական կառավարությունը պետք է Ազգային ժողովին ներկայացնի գործունեության ծրագիրը:

Հակառակի նման… Սահմանադրությունը նման պահանջ ունի: Ու հիմա բոլոր քաղաքական ուժերը, առաջին հերթին` Հովիկ Աբրահամյանի հանդեպ նախկին համակրանքից ու ներկայումս նրան ընդդիմադիր լինելու հրապարակային անհրաժեշտությունից մոլորվածները, սպասման մեջ են: Հարցնում ես` ինչպե՞ս եք քվեարկելու կառավարության ծրագրին, պատասխանում են` սպասում ենք: Ինչի՞ն: Ծրագրին: Սպասում եք, որ ի՞նչ անեք: Որ կարդանք: Կարդաք, որ ի՞նչ անեք. նորից ես հարցնում: Որ տեսնենք` լա՞վ ծրագիր է, թե վա՞տ, պատասխանում են: Վե՞րջը: Վերջը` լավին «կողմ» կքվեարկենք, վատին` «դեմ», պատասխանում են իրենց ոչ իշխանականությունից չարացածներն ու իշխանական դառնալու հույսով տոգորվածները:

Այդպիսով հօդս կցնդեն նաև ոչ իշխանական ուժերի սպասումները, նրանք հուսախաբ կլինեն, ստիպած կլինեն մտածել «դեմ» քվեարկելու մասին, մտածելով` կպատկերացնեն դրա հետևանքները, պատկերացնելով` կհաշվեն Հովիկ Աբրահամյանին վիրավորելուց բխող կորուստները, հաշվելովգ կարձանագրեն, որ կարող են սոցիալական կարգավիճակով մոտենալ ՀՀ շարքային քաղաքացու կենսամակարդակին, արձանագրելով` կսթափվեն ու կիմաստավորեն, որ դա անթույլատրելի է, քանի որ սթափվելով` կհիշեն, որ իրենք պայքարում են այդ քաղաքացիների կենսամակարդակը բարձրացնելու համար, ու հիշելով, որ կենսամակարդակ չունեցողը չի կարող պայքարել դրա համար, կլուսավորվեն, որ գտել են կառավարության ծրագրին «դեմ» չքվեարկելու արդարացումը, և սպասումը նորից կդառնա հաճելի: Ավելի ճիշտ` հրաշալի: Ո՞վ է ասում, թե մեր երկրում հնարավոր չեն հրաշքներ:

 

Հոդվածն ամբողջությամբ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում