Ամերիկյան Dunkin’ Brands ընկերությունը, որը իր այցելուներին Dunkin’ Donuts հայտնի փքաբլիթներ, կամ ինչպես դրանք անվանում են՝ դոնաթներ է առաջարկում, մտադիր է իր բիզնեսը զարգացնել նաև եվրոպական շուկայում: Ֆիրմայի միջազգային զարգացման դեպարտամենտի ղեկավար Ջերեմի Վիտարոն Associated Press-ին պատմել է այն մասին, որ ընկերությունը պատրաստվում է Դանիայում, Ավստրիայում, Բելգիայում և Նիդերլանդներում խանութներ բացել: Եթե այդ պլաններն իրականանան, փքաբլիթներն այդ երկրների ավանդական քաղցրավենիքների մրցակիցները կդառնան՝ բելգիական վաֆլիների, ավստրիական շտրուդելների և դանիական դենիշի:
Ներկա պահին Dunkin’ Donuts բրենդի տակ Եվրոպայում 120 առևտրի կետեր են գործում՝ հիմնականում Գերմանիայում: Ամերիկյան ցանցը ներկայացված է նաև Ռուսաստանում, Իսպանիայում, Բուլղարիայում և Բրիտանիայում: Dunkin’ Donuts-ը այցելուներին սուրճ, փքաբլիթներ է առաջարկում, սակայն, հաշվի է առնում նաև տվյալ երկրի բնակիչների ավանդական նախընտրությունները:
Dunkin’ Donuts-ը աշխարհում ավելի քան 10 հազար առևտրի կետեր ունի՝ հիմնականում ԱՄՆ-ում: Առաջին կետը բացվել է 1950թ. Մասաչուսեթս նահանգում:












































