ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը նախատեսում է Սիրիայի ընդդիմությանը ևս 27 մլն դոլար հատկացնել: Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ի` Սիրիայի ընդդիմությանը հատկացրած օգնությունը կկազմի 287 մլն դոլար, գրում է ITAR-TASS-ը:
ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները նշել են, որ վերոնշյալ հարցն արդեն քննարկվել է կոնգրեսի կողմից: Նրանց խոսքերով` Միացյալ Նահանգները մտադիր են «ակտիվացնել Սիրիայի ազատ բանակի հրամանատարներին չթռչող սարքերի օգնությունը»` կառավարական զորքերի դեմ պայքարում:
Բացի այդ, որոշվել է նաև բարձրացնել Վաշինգտոնում Սիրիայի կոալիցիոն ընդդիմության գրասենյակի կարգավիճակը:










































