Ֆինլանդիայի ոստիկանական բաժանմունքները ակտիվորեն համագործակցում են վարորդական իրավունք տվող գերատեսչության հետ. վարորդական իրավունքից կարող են զրկվել հարբած հետիոտները, հաղորդում է Yle պորտալը:
Ինչպես բացատրել է ոստիկանության կոմիսար Տուոմո Կատայան՝ վարորդական իրավունքից կարող են զրկել, եթե մի քանի տարվա ընթացքում վարորդը պարբերաբար հարբած վիճակում ոստիկանությունում է հայտնվել:
«Հաջորդ տարբերակը վարորդին հաշվառման կանգնեցնելն է, որի ժամանակ նա հնարավորություն ունի ցույց տալու, որ ալկոհոլի հետ կապված խնդիրներ չունի»,- նշել է Կատայան:
Այս կարգը հիմնվում է վարորդական իրավունք տալու կանոնների վրա, որոնց համաձայն՝ վկայականը տրվում է միայն այն մարդուն, ով ալկոհոլի և թմրանյութերի օգտագործման հետ կապված խնդիրներ չունի:










































