«Բիթլզ» ռոք խմբի անդամ Փոլ Մաքքարթնիի «Ասթոն Մարտին DB5» ավտոմեքենան վաճառվել է 495,000 դոլարով: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով RM Auctions մեքենաների աճուրդով զբաղվող կազմակերպության ներկայացուցիչ Փիթեր Ուոլմանին:
«Ասթոն Մարտին DB5»-ը աշխարհում ամենալեգենդար ավտոմեքենաներից մեկն է: Այն ժամանակին վարել է Ջեյմս Բոնդը:
Ըստ RM Auctions-ի՝ Մաքքարթնին մուգ կապույտ ավտոմեքենան ձեռք է բերել 1964թ-ին, իսկ 1970թ. այն վաճառել է՝ վարելով 65.000 կմ:
Ուշագրավ է, որ նույն ավտոմեքենայից ունեցել է նաև «Բիթլզի» մեկ այլ անդամ՝ հանգուցյալ Ջորջ Հարիսոնը: Նրա ավտոմեքենան վաճառվել է 2007թ.՝ 464,000 դոլարով:









































