Ուկրաինան վճռական է տրամադրված մայիսի 25-ին նախագահական ընտրություններ անցկացնելու հարցում՝ հայտնում է Interfax-ը:
«Ուկրաինական իշխանությունը վճռական է տրամադրված անցկացնելու դրանք սահմանված ժամկետում՝ մայիսի 25-ին»,- Կիևում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը:
«Մենք որևէ նախաձեռնություն չենք ընդունում ընտրությունների տեղափոխման վերաբերյալ, որոնք ծրագրված են մայիսի 25-ին: Այդ ընտրությունները կկայանան այնպես, ինչպես ծրագրված են, իսկ ցանկացած նախաձեռություն ուղղված է բացառապես Ուկրաինայում իրավիճակի ապակայունացմանը և Ուկրաինայի ներքին գործերին Ռուսաստանի միջամտության շարունակմանը»,- ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայում իրավիճակի լիցքաթափմանն ուղղված բազմակողմանի բանակցությունների երկրորդ ռաունդը կարող է կայանալ մինչ արտահերթ նախագահական ընտրությունների առաջին փուլի անցկացումը:








































