Դիզելային վառելիքի խոշոր հոսք է տեղի ունեցել Ստատեն կղզու և Նյու Ջերսի նահանգի միջև գտնվող նեղուցում: Ավելի քան 300 հազար գալոն (մեկ գալոնը՝ 3.78 լիտր) վառելիքի արտահոսքի պատճառը եղել է «Սենդի» փոթորիկը:
Արտահոսքը տեղի է ունեցել երկուշաբթի գիշերը՝ Արթուր-Քիլլին նեղուցում, այն բանից հետո, երբ փոթորկից բարձրացած ալիքներն ավերել և ջուրն են լցրել վառելիքի պահեստարանը, որը պատկանում է Motivia Enterprises ընկերությանը:
Ներկայում դեպքի վայրում արտահոսքի դեմ պայքարում է 200 մարդ: Նրանց արդեն հաջողվել է վերահսկողության տակ առնել նավթային բիծը: Այս մասին հայտնում է Russia Today-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի Առափնյա պահպանությանը:
Նյու Ջերսիի Շրջակա միջավայրի դեպարտամենտում հայտնել են, որ նավթային պահեստի սեփականատեր հանդիսացող ընկերությունը տեղակացրել է միջադեպի մասին և անձամբ է կարգավորում խնդիրը:









































