Բենզինի բաքի պայթյունի հետևանքով Սաուդյան Արաբիայի Էր Ռիյադ քաղաքում զոհվել է 14 մարդ, վիրավոր է ամենաքիչը 60 հոգի` հաղորդում է Al Arabiya-ն:
Գործակալության թղթակիցը հաղորդում է, որ պայթյունի հետևանքով վնասվել են հարևան տները և ավտոմեքենաներ:
Նշենք, որ պայթյունը առաջացել է վառելիք տեղափոխող բեռնատարի բռնկման հետևանքով:









































