Անգլիայի Լիգայի Գավաթի խաղարկության շրջանակներում «Լիվերպուլ»-ի դեմ արտագնա հանդիպմանը հաղթանակ տանելուց հետո «Սուոնսի»-ի գլխավոր մարզիչ Միկայել Լաուդրուպը հայտնել է, որ գոհ է իր թիմի ցուցադրած խաղից:
«Մենք հիանալի ֆուտբոլ ցուցադրեցինք: Ընդամենը 10 րոպե պահանջվեց, որպեսզի խաղի մեջ մտնենք: Սաներս դիպուկ փոխանցումներ էին կատարում և լավ հակագրոհներ կազմակերպում:
Գոհ եմ այսօրվա խաղի արդյունքից: «Լիվերպուլ»-ի խաղադաշտում հաղթանակ գրանցելն իսկապես մեծ նվաճում է»,- նշել է մասնագետը:
Անգլիայի Լիգայի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի շրջանակներում «Սուոնսի»-ն կխաղա «Միդլսբորո»-ի դեմ:









































