Sunday, 28 06 2026
15:45
Politico. Իսրայելը կորցրել է ԱՄՆ-ի «հատուկ դաշնակցի» կարգավիճակը
Էապես աճել են կենսաթոշակների չափերը, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներում
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան
Լուկաշենկոն Պուտինի «կցորդը» չէ
Հայաստանում ընտրական գործընթացին Արևմուտքի միջամտությունը աննախադեպ է․ Մեդվեդև
14:30
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է

Բուհերից 12-ը սոցվճարների մասով խոշոր հարկատու են. Արմեն Աշոտյան

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց իր ղեկավարած ոլորտի ֆինանսական հաշվետվությունը: Հիշեցնենք, որ վարչապետը նախարարներին հանձնարարել է ֆինանսական և իրենց ոլորտի հարկային հավաքագրումների վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնել:

Աշոտյանը նշեց, որ դպրոցներում աշխատավարձը շուրջ 120 հազար դրամ է կազմում: «Քանի որ զերծ ենք մնում զանգվածային կրճատումներից, և դեռևս դպրոցներում աշխատում են ուսուցիչներ, որոնք անգամ կես դրույք չունեն, այս դեպքում նրանց միջին աշխատավարձը 80 հազար դրամ է կազմում: Չնայած հաշվարկային միավորը բյուջեում 35 տոկոս ավելի է»,- ասաց նա:

Այս տարվա ութ ամիսների կտրվածքով կրթության բնագավառի վճարովի ծառայությունների քանակը նվազել է` պայմանավորված հիմնականում բուհերում վճարովի ուսանողների քանակի նվազեցման հետ: Բուհերից 12-ը սոցվճարների մասով խոշոր հարկատու են համարվում: Անգամ հարյուր խոշոր հարկատուների ցանկում կան բուհեր: «Այս հարկատեսակի մասով այս տարվա ութ ամիսներին աճը կազմել է 15 տոկոս: Հոկտեմբերի 8-ի դրությամբ՝ համակարգի գերավճարը կազմել է 3 մլրդ 307 մլն դրամ, ապառքը` 11 մլն դրամ»,- ասաց Աշոտյանը: Ոլորտում գործող հիմնական հարկ վճարող կազամակերպությունների կողմից այս տարվա առաջին կիսամյակում վճարվել է 4 մլրդ 916 մլն դրամ հարկ. անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշը 11.4 տոկոսով աճել է: Ավագ դպրոցներից ԱԱՀ-ով են հարկվում 39-ը:

Արմեն Աշոտյանն առաջարկեց ընդլայնել ոլորտի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների քանակը և որակը` ներմուծելով ժամանակակից կրթական ծառայություններ: Նա առաջարկեց նաև բուհերում ավելացնել օտարազգի ուսանողների թիվը` ստեղծելով պայմաններ: Վերջին երկու տարիներին, ըստ նրա, 900 հնդիկ ուսանող է ընդունվել հայաստանյան բուհեր: Աշոտյանը նշեց, որ եթե հանրակացարաններ կառուցվեն, այդ թիվը կավելանա:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը, լսելով հաշվետվությունը, նշեց. «Սա շատ օգտակար վարժություն է, որպեսզի գտնենք այն բանաձևը, թե ինչպես պետք է համագործակցենք և բացահայտենք պոտենցիալը, որն առկա է ըստ ճյուղերի»:

Ի դեպ, ԿԳ նախարարը նշեց, որ 21 տարվա ընթացքում նախարարությունն առաջին անգամ է նման հաշվետվություն ներկայացնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում