87 տարեկանում մահացել է դաշնակահար Լիբերաչեի հետաքրքիր և շքեղ հագուստների մոդելավորող Մայքլ Թրևիսը՝ հայտնում է THR-ը:
Թրևիսը մահացել է իր տանը՝ սրտի հետ կապված խնդիրների պատճառով հոսպիտալացվելուց հետո:
1960-1966թթ. Թրևիսն աշխատել է որպես Ամերիկյան կինոակադեմիայի մոդելավորող, իսկ 1969-ից 16 տարի հագուստներ է կարել դաշնակահար Լիբերաչեի համար, որը հայտնի է բեմական կերպարի հարցում իր պահանջկոտությամբ:









































