Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան գովեստի խոսքեր է հասցեագրել թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին` Իտալիայի չեմպիոն դառնալու կապակցությամբ:
«Կոնտեն հաղթական ոգի է ներդրել թիմում գտնվելու առաջին իսկ օրվանից: Այդ իսկ պատճառով նա մեծ ներդրում ունի սկուդետոյի նվաճման գործում:
Կարծում եմ` Կոնտեն աշխարհի լավագույն մարզիչների թվին է պատկանում` շնորհիվ իր ֆուտբոլային մարտավարության և թիմն առաջ մղելու ունակության: Նա անգնահատելի է «Յուվենթուս»-ի համար»,- Մարոտայի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:







































