Ռուսաստանը մտադիր է մինչև 2014-ի վերջը Սիրիայի իշխանություններին փոխանցել «Յակ-130» ռազմաուսումնական ինքնաթիռների առաջին խմբաքանակը, իսկ 2016-ին ամբողջությամբ ավարտել 36 մեքենաների վերաբերյալ պայմանագրով նախատեսված պարտավորությունները: Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը:
Աղբյուրի խոսքերով՝ մինչև տարեվերջ Դամասկոսը կստանա 9 ինքնաթիռ, իսկ հաջորդ երկու տարիներին՝ համապատասխանաբար 12 և 15:
«Այսպիսով՝ մենք կկատարենք «Յակ-130» 36 ինքնաթիռների վերաբերյալ ավելի վաղ ստորագրած մեր պայմանագրի պարտավորությունները»,- ասել է աղբյուրը:









































