Ռուսաստանի Հանրային պալատի ներկայացուցիչները պատրաստվում են հայց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով Ուկրաինայի իշխանություններին պատասխանատվության ենթարկել Օդեսայում տեղի ունեցած ողբերգության համար: Այս մասին հայտնում է «Իզվեստիան»՝ հղում աելով Հանրային պալատի անդամ Գեորգի Ֆյոդորովին:
Նրա խոսքով՝ այժմ իրենք տեղեկություններ են հավաքում և պատրաստվում են հայց ներկայացնել ՄԻԵԴ:
Օդեսայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով զոհվածների թիվն անցնում է 40-ից, կա ավելի քան 200 տուժած: Ականատեսները հաստատում են, որ միլիցիայի աշխատակիցները չեն կանխել բախումներն ու սպանությունները:
Նշենք, որ Օդեսայի ողբերգությունից մեկ օր առաջ Ուկրաինայի իշխանություններն էին Ռուսաստանի դեմ բողոք ներկայացրել ՄԻԵԴ:






































