Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել Եթովպիայի վարչապետ Խայլե Մարիամ Դեսալենի հետ: Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են Աֆրիկյան եղջյուրի երկրներին առնչվող վերջին զարգացումները, Սոմալիում տիրող իրավիճակը, տվյալ երկրում միջազգային հանրության ու Թուրքիայի գործունեությունը, ինչպես նաև Սոմալիի փախստականների հարցը:
Ընդգծելով, որ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս Աֆրիկյան եղջյուրի երկրների կայունությանն ու բարեկեցությանը՝ Դավութօղլուն Եթովպիայի վարչապետին հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել այդ երկրներին:











































