Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը համարում է, որ ԱՄՆ պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ իրականում ունեն հակառակ արդյունքը և առայժմ միայն նպաստում են ռուսական տնտեսության ամրապնդմանը, հաղորդում է The Washington Times-ը։
«Պատժամիջոցների վերջին փուլից հետո ռուբլու գինը բարձրացել է, ֆոնդային շուկան ամրապնդվել է»,- նկատել է սենատորը CBS հեռուստաընկերության եթերում։ Այդ պատճառով, Գրեմի կարծիքով, ԱՄՆ պատժամիջոցային նախաձեռնություններն արժե կոչել «օրենք ռուսական տնտեսության վերականգնման մասին»։
Գրեմն ընդգծել է, որ ամերիկյան կառավարության փոխարեն ինքը պատժամիջոցներ կմտցներ Ռուսաստանի էներգետիկ և բանկային սեկտորների դեմ, ինչպես նաև կօգներ ուկրաինացիներին սպառազինությամբ, որպեսզի նրանք կարողանային պաշտպանել իրենց։
Խորհրդարանականը նաև կարծիք է հայտնել, որ «Օբաման սխալվում է Ուկրաինայում կատարվածի առնչությամբ», ինչը «վնասում է Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանը»։








































