Thursday, 02 07 2026
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին

«Դու պետք ա մեռնես». 20-ամյա Թովմասը 100 հազար պարտքը չվերադարձնելու համար փորձել է ուրագով սպանել Հայկանուշին

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ ավարտվել է Թովմաս Վարդանյանի գործի դատական քննությունը:

Ըստ դատական ակտի՝ Արարատի մարզի Գետափնյա գյուղի բնակչուհի Հայկանուշը 2012 թվականից աշխատել է «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գործող «Էսպերանտո» սրճարանում՝ որպես սպասք լվացող մաքրուհի:

Դեկտեմբերից նույն սրճարանում որպես խոհարարի օգնական աշխատանքի է ընդունվել Ազատաշեն գյուղի 20-ամյա բնակիչ Թովմաս Վարդանյանը: Նա միաժամանակ զբաղվել է հագուստի առուվաճառքով:

Հայկանուշը և Թովմասը աշխատանքից հետո միասին հաճախակի գնացել են Արգավանդ գյուղի խաչմերուկ, որտեղից յուրաքանչյուրն իր գյուղ տանող երթուղայինով տուն է գնացել:

2012 թվականի դեկտեմբերին Թովմասը Հայկանուշից պարտքով վերցրել է 500 դոլար և 100 հազար դրամ՝ խոստանալով մեկ ամսվա ընթացքում վերադարձնել պարտքը:

Ըստ դատական ակտի՝ 2013 թվականի հունվարին Թովմասը վերադարձրել է պարտքի մի մասը՝ 500 դոլարը, իսկ մնացած 100 հազար դրամը խոստացել է վերադարձնել կարճ ժամանակում:

Ժամկետը լրանալուց հետո Հայկանուշը պահանջել է պարտքի գումարը: Թովմասը չի կարողացել վերադարձնել:

Դատական ակտի համաձայն՝ Թովմաս Վարդանյանը պարտքը չվերադարձնելու, նյութական օգուտ ստանալու ձգտմամբ, շահադիտական դրդումներով որոշել է սպանել Հայկանուշին:

2013 թվականի հունվարի 21-ի առավոտյան Թովմասն աշխատանքի գնալիս նախապես իր հետ վերցրել է ուրագ և պահել է պայուսակի մեջ:

Նույն օրն աշխատավայրում Հայկանուշը կրկին պահանջել է պարտքի գումարը:

Թովմասը պատասխանել է, թե գումարն ընկերոջ հետ է ծախսել, գումարի մի մասը նա պիտի վերադարձնի: Առաջարկել է աշխատանքից հետո միասին գնալ Ազատաշեն գյուղ և ընկերոջ հորից վերցնել պարտքի մնացած մասը:

Հայկանուշը վստահել է Թովմասին ու համաձայնել է:

Աշխատանքի ավարտից հետո՝ ժամը 21-ի սահմաններում, Հայկանուշն ու Թովմասն իրենց գործընկերոջ մեքենայով գնացել են Արգավանդ գյուղի խաչմերուկ: Այնտեղից Թովմասի առաջարկով նստել են Ազատաշեն գյուղի երթուղային մեքենան:

Ժամը 22-ի սահմաններում հասնելով Արբաթ գյուղ տանող ավտոճանապարհին՝ Թովմասն ասել է, թե ընկերոջ տունն այդ ճանապարհի մոտ է: Առաջարկել է միասին իջնել երթուղայինից, քայլելով հասնել Ազատաշեն:

Հայկանուշը Թովմասի հետ իջել է մեքենայից:

Որոշ տարածություն անցնելուց հետո Թովմասն առաջարկել է, որ արագ տեղ հասնելու համար գնան ճանապարհի ձախ կողմում գտնվող դաշտով:

Հայկանուշը չի առարկել:

Դաշտով գնալիս Թովմասը մի պահ հետ է ընկել: Երբ Հայկանուշը շրջվել է, նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ Թովմասը նախապես իր հետ վերցրած ուրագով հարվածել է կնոջ գլխին:

Հայկանուշն ընկել է:

Թովմասը նստել է Հայկանուշի ոտքերին, շարունակել է ուրագով հարվածներ հասցնել Հայկանուշի գլխի շրջանին՝ ասելով, թե սպանելու է:

Հայկանուշը խնդրել է չսպանել իրեն, խոստացել է պարտքը չուզել: Բայց Թովմասը շարունակել է հարվածել:

Ապա հանցավոր դիտավորությունը մինչև վերջ հասցնելու մտադրությամբ ձեռքերով փակել է Հայկանուշի շնչառական ուղիները: Հայկանուշը ուշագնաց է եղել կամ մեռած է ձևացել: Թովմասը հավատացել է, որ կինը մահացել է, նրան թողել է ամայի դաշտում ու հեռացել է:

Հայկանուշը որոշ ժամանակ անց սթափվել է, զանգահարել իր հարազատներին, նկարագրել իր գտնվելու վայրը: Հայկանուշի եղբորորդին նրան հայտնաբերել է դաշտում, ձյան մեջ արնաթաթախ ընկած: Տեղափոխել է տուն, ապա հիվանդանոց:

Բժշկական միջամտության շնորհիվ Հայկանուշի կյանքը փրկվել է:

Նրան պատճառվել էին գանգուղեղային բաց վնասվածք, ճակատոսկրի, ակնակապիճների կոտրվածքներ, գլխուղեղի ճակատային բլթերի բազմաթիվ կոնտուզիոն հեմոռագիկ օջախներ, գլխուղեղի թեթև աստիճանի սալջարդ, ճակատային շրջանի և գլխի բազմաթիվ սալջարդ վերքեր, նախաբազկի ու դաստակների արյունազեղումներ: Հայկանուշի առողջությանը Թովմասը ծանր վնաս էր հասցրել՝ ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության:

Դատաքննության ժամանակ նշանակված փորձաքննությանը ներկայացված փայտե բռնակի և ուրագի վրա հայտնաբերվել են արյան հետքեր, որոնք, ըստ եզրակացության, կարող էին առաջանալ ինչպես տուժող Հայկանուշից, այնպես էլ ամբաստանյալ Թովմասից: Այդ արյան հետքերի բջջաբանական հետազոտությամբ հաստատվել է, որ հետքերն առաջացել են իգական սեռի անձից:

Ուրագի ու փայտե բռնակի ելուստների արանքներում հայտնաբերվել են ներկված երեք մազեր: Դրանք, ըստ փորձաքննության եզրակացության, կարող էին լինել Հայկանուշի մազերը:

Դեպքի օրը Թովմաս Վարդանյանի հագին եղած հագուստների վրա հայտնաբերվել են արնանման հետքեր: Նրա ձեռքին եղած սև պայուսակի վրա նույնպես եղել են արնանման հետքեր:

Թովմաս Վարդանյանի հագուստների վրա հայտնաբերվել են Հայկանուշի հագուստների մանրաթելեր:

Ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ՝ Թովմաս Վարդանյանի մոտ հայտնաբերվել են «Դիսոցացված խանգարումներ»:

Թովմաս Վարդանյանը ճանաչվել է մեղսունակ, խորհուրդ է տրվել, որ պատիժ կրելիս նա լինի նյարդահոգեբույժի ամբուլատոր հսկողության տակ:

Հարցաքննված փորձագետը հայտնել է, որ փորձաքննության ժամանակ, ճիշտ է, Թովմաս Վարդանյանն ասել է, թե ոչինչ չի հիշում, սակայն ստացիոնար փորձաքննության արդյունքում եկել են եզրակացության, որ նրա մոտ ամնեզիա չի եղել, նա հանցանքը կատարել է գիտակցաբար, մեղսունակ վիճակում: Իսկ նրա մոտ հայտնաբերված հիվանդությունը հատուկ է հիստերիկ վարքագիծ ունեցող անձանց:

Փորձաքննության ընթացքում Թովմասի մոտ արձանագրվել է «շինծու նոպա»:

Հարցաքննված մյուս փորձագետը նշել է, որ հանցանքը կատարելու պահին Թովմասը եղել է պարզ գիտակցությամբ, որի մասին են վկայում նախապես ուրագով զինվելը, սպանելու եղանակն ընտրելը, տուժողին ամայի վայր տանելը, մի եղանակով՝ ուրագով հարվածելով իր նպատակին չհասնելով՝ երկրորդ եղանակին անցնելը՝ խեղդամահ անելը:

Հանցանքը կատարելու պահին Թովմասը խոսել է տուժողի հետ, հասկացել է, թե նա ինչ է խնդրում, պատասխանել է նրան:

Տուժողն ասել է, որ հարվածելու ժամանակ Թովմասը կրկնել է. «Փո՞ղ ես ուզում, քեզ փող տվող չկա, դու պետք ա մեռնես»:

Ընդհանուր իրավասության դատարանը Թովմաս Վարդանյանին մեղավոր է ճանաչել շահադիտական դրդումներով սպանության փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով ու դատապարտել է 13 տարի ազատազրկման: Հաշվակցվել է Վարդանյանին հոգեբուժական հիվանդանոցում պահելու 20 օրը, և վերջնական պատիժ է սահմանվել 12 տարի 11 ամիս 10 օր ազատազրկումը:

Պատժի սկիզբը՝ 2013 թվականի փետրվարի 21-ից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում