ԱՄՆ ռազմաօդային ուժերի ակադեմիայի ամենաքիչը 27 կուրսանտ վնասվածքներ է ստացել միջոցառման ընթացքում, որի ժամանակ նրանք պատրաստվել են նշել այս տարվա առաջին ձյունը,- հայտնում է The Associated Press գործակալությունը:
Արարողության մանրամասները չեն հաղորդվում, սակայն հայտնի է, որ այն ծեծկռտուքով է ավարտվել, ինչից հետո տուժած կուրսանտները բժշկական օգնություն են ստացել: Գործակալությունը նշում է, որ տուժածներից մեկի մարմնի վրա մարդու ատամների հետք է հայտնաբերվել: Մյուս վնասվածքների մասին չի հաղորդվում:
Հայտնի չէ նաև` ակադեմիայի ղեկավարությունն այս առիթվ միջոցառումներ կձեռնարկի՞, թե՞ ոչ:











































