Wednesday, 01 07 2026
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել

Դատավճիռը վրեժ չէ. մամուլ

«Առավոտ»-ը խմբագրականում գրում է. «Պատգամավորների այցելությունը «Երևան» քրեակատարողական հիմնարկ (ժողովրդական լեզվով ասած` «կագեբեի նկուղ») առաջացրեց, իմ կարծիքով, ոչ ադեկվատ հասարակական արձագանք: Որոշ մարդիկ սխալ համարեցին, որ ի թիվս այլ ազատազրկվածների` պատգամավորներն այցելեցին նաև ցմահ դատապարտված Նաիրի և Կարեն Հունանյաններին: Ինձ թվում է` այդ դժգոհությունը տեղին չէ` շատ ավելի տարօրինակ կլիներ, եթե նրանք, հայտնվելով այդ ՔԿՀ-ում, այդ երկու հանցագործներին չայցելեին: Այդ դեպքում թերևս կասկածներ հնչեին, որ «27-ի» գլխավոր ահաբեկիչները «տեղում չեն»: Եթե ամեն մի խնջույքում սեղանի դասավորությունից լրատվամիջոցները հեռու գնացող քաղաքական հետևություններ են անում, ապա «կագեբեի նկուղ» գնալուց և ոճրագործներին չտեսնելուց կանեն ու կանեն:

Հիմա պատկերացրեք, որ նորվեգական ստորտինգի պատգամավորները որոշեն այցելել Անդերս Բրեյվիկին և ծանոթանալ նրա բանտային պայմաններին: Արդյոք դա կդառնա՞ բուռն քննարկումների աոարկա: Դժվար: Որովհետև Նորվեգիայում մարդիկ հասկանում են` հանցագործը պետք է մեկուսացվի հասարակությունից` դրանում է պատժի իմաստը, ոչ թե նրանից վրեժ լուծելու մեջ` անկախ այն հանգամանքից, թե որքան զարհուրելի է նրա հանցագործությունը: Ի դեպ, չեմ լսել, որ Նորվեգիայում հասարակության զգալի մասը բողոքի 77 հոգի սպանած Բրեյվիկին ընդամենը 21 տարվա ազատազրկման դատապարտելու համար:

Դատապարտյալների նկատմամբ սթափ, առողջ վերաբերմունքը ոչ միայն պակասում է հասարակ քաղաքացիների, այլև իշխանավորների մոտ: Նկատի ունեմ առաջին հերթին արդարադատության նախարարին, որը պետք է մեզ օրինակ ծառայի և, ինչու չէ, նաև քարոզի, թե ինչպես պետք է հասարակությունը վերաբերվի պատիժը կրող հանցագործներին: Մինչդեռ լրագրողների հետ նրա երեկվա զրույցում կար որոշակի չարություն և արհամարհանք դատապարտյալների նկատմամբ: Պարզվում է, ըստ նախարարի, նրանցից ոմանք հատուկ անցքեր են սարքում շրթունքների վրա՝ ցանկացած պահի անհրաժեշտության դեպքում բերանը կարելու համար: Պարոն Թովմասյանն այս առումով համեմատություն արեց ականջօղերի համար ականջ ծակող կանանց հետ: Մոտիվները` թե ինչու են դատապարտյալները հացադուլ անում, ճկույթ կտրում կամ բերան կարում, նույնպես, նախարարի մատուցմամբ, հեռու են արդարության համար պայքարից: Մինչդեռ ո՞վ, եթե ոչ այդ պաշտոնը զբաղեցնող պետական այրը պետք է խորանա դատապարտյալների խնդրի մեջ, փորձի հասկանալ նրանց: Չեմ կարծում, որ նման տրամադրություններով ու մտածելակերպով հնարավոր լինի արդարադատության և, մասնավորապես, քրեակատարողական համակարգում «եվրոպամետ» բարեփոխումներ անցկացնել:

Վերջերս իրավաբաններից մեկը ինձ հետ զրույցում բացահայտեց այն հոգեբանական մեխանիզմը, թե ինչու են մարդիկ ավելի մեծ հաճույքով դառնում դատախազ, քան փաստաբան` մեղադրելն ավելի հեշտ է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում