Sony-ն փետրվարին տեղեկացրել է անհատական համակարգիչներ թողարկող VAIO-ի վաճառքի մասին, գրում է 3dnews.ru-ն:
Ճապոնական ընկերությունը միաժամանակ հայտարարել է աշխատատեղերի կրճատման և TV ստորաբաժանմանը եկամտաբերությունը վերադարձնելու մասին: Այժմ հայտնի է դարձել, որ Sony-ն Japan Industrial Partners-ի (JIP) հետ պաշտոնական համաձայնագիր է կնքել և փաստացի ձևակերպել է VAIO բրենդի վաճառքի գործարքը: Համակարգիչների թողարկման բիզնեսը փոխանցվել է JIP-ի դուստր ընկերությանը:
Այդ ընկերությունը կվերանվանվի Vaio Corporation և կֆինանսավորվի Japan Industrial Partners IV Invesment Limited Partnetship-ի կողմից, որն էլ վերահսկում է JIP-ն: Համաձայագրի շրջանակներում VAIO բրենդի բոլոր ակտիվները կփոխանցվեն JIP-ին, չնայած Sony-ն դեռ տիրապետում է Vaio Corporation-ի բաժնետոմսերի 5%-ին:
Ենթադրվում է, որ գործարքն ամբողջովին կավարտվի ընթացիկ տարվա հունիսի 1-ին: Ընդ որում՝ արտադրողը մտադիր է նույնիսկ բիզնեսի փակման դեպքում սպասարկել իր հաճախորդներին:












































