Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ Օդեսայի ոստիկանության ամբողջ ղեկավարությունը պաշտոնանկ է արվել՝ կապված ուրբաթ օրվա իրադարձությունների հետ, որոնք հանգեցրին մարդկային զոհերի, կիրակի հայտնում է Ուկրաինայի նախարարների կաբինետի մամլո ծառայությունը։
«Օդեսայի մարզի ամբողջ ոստիկանական ղեկավարությունը հանվել է զբաղեցրած պաշտոններից։ Նոր ղեկավարությունը պետք է անհապաղ, համաձայն օրենքի, կարգուկանոն հաստատի»,- Յացենյուկի խոսքերը մեջբերում է մամլո ծառայությունը։
Վարչապետը նաև խոստացել է, որ Օդեսայի ներքին գործերի մարզային վարչության նոր պետը ներկայացվելու է արդեն կիրակի:












































