Thursday, 02 07 2026
«Հայստան» դաշինքին հորդորում եմ համոզել Քոչարյանին ու բերել նստեցնել այս դահլիճում․ Ալեքսանյան
Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
Ընտրակաշառատու սրիկաները պետք է պատժվեն ու պատժվելու են․ Ալեքսանյան
15:45
Լեհաստանում Բելառուսի հետախուզական ծառայությունների համար լրտեսության կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել
ԱԺ ում էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար ունեցել ենք սահմանադրական խոչընդոտ․ Մանավազյան
Առաջարկվում է ընտրելու իրավունք տալ վերջին 2 տարում ՀՀ-ում առնվազն 366 օր գտնված քաղաքացիները
Ուզո՞ւմ եք մարդկանց բերել ու այստեղ «ընտրացնե՞լ»․ չի՛ ստացվելու․ Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
15:25
Wildberries-ը թանկացնում է վաճառողների համար միջնորդավճարները
Իմ խրամատն ԱԺ ում 5 տարի պահեցի, 5 տարի էլ այլ տեղ կշարունակեմ պահել․ Ալեն Սիմոնյան
15:10
Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել
Ի՞նչ «խաղաղություն» և ինչպիսի՞ «կարգավորում» է տեսնում Ալիևը
14:50
Իրանը բախվում է կուտակված նավթի արագ սպառման ծավալների
Անհեթեթություն է․ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահի պաշտոնին չի հավակնում
Նեթանյահուն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ մի քիչ հանգստանալ․ Ալեն Սիմոնյան
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով

Պետական հանցագործություն` Հասմիկ Պողոսյանի հովանավորությամբ. մամուլ

Հայաստանի հուշարձանների տարածքում ամերիկյան «AMAP» ընկերության (Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր) կողմից 2008թ.-ից տեղեկատվական բազմալեզու վահանակներ են տեղադրվել, որոնք խեղաթյուրում են մեր պատմությունը, մշակույթը: «168 ժամի» կողմից բարձրացրած այս խնդրի մասին խոսելիս մասնագետները կատարվածը որակում են դիտավորություն և ՀՀ ազգային անվտանգությանը հասցված լուրջ սպառնալիք:

Մեկ տարուց ավելի` այս մասին մասնագետներն ահազանգում են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին: Վերջինիս անտարբերությունը` քայլեր չձեռնարկելը, զարմացնում է բոլորին: «Վասպուրականի նոր սերունդե հայրենակցական միության նախագահ, «Հայի միտք» համահայկական մասնագիտական հեռուստաակումբի հիմնադիր անդամ Մարինե Վահրադյանն այս խնդիրը պատմաբանների ներկայությամբ քննարկել է Հասմիկ Պողոսյանի հետ: «168 ժամի» հետ զրույցում Մ. Վահրադյանն ասել էր, որ «AMAP»-ը ՀՀ Մշակույթի նախարարության հետ պայմանագիր էր կնքել` այդ վահանակները տեղադրելու համար: Օրինակ, Հաղպատի մոտ տեղադրված վահանակի վրա Սայաթ-Նովայի մասին գրված է. «Բանաստեղծություններ և երգեր գրելու, ինչպես նաև քամանչա նվազելու շնորհիվ նա ճանաչում է ձեռք բերում վրաց Հեռակլ (կոշտ ռ-ով է գրված.- հեղ.) Բ թագավորի արքունիքում, ուր նա դիվանագիտական աշխատանքի էր ընդունվել որպես պալատական` օգնելու համաձայնագրեր կնքել երեք մրցակից թագավորություններին Հայաստանի, Ադրբեջանի (Ալբանիա) և Վրաստանի միջև»: Այսինքն` Հայաստանում տեղադրված բազմալեզու տեղեկատվական վահանակի վրա զբոսաշրջիկներին Ադրբեջանը որպես թագավորություն է ներկայացվում, այն դեպքում, երբ ըստ պատմաբանների և «168 ժամի» զրուցակից` ՀՀ Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրերի պահպանության ծառայության» Աղբյուրագիտության և խմբագրության բաժնի վարիչ, հայագետ Արգամ Այվազյանի` այդ ժամանակ Ադրբեջան առհասարակ գոյություն չուներ:

Զավեշտալին այն է, որ այս և այլ խեղաթյուրված տեքստերի խմբագրմանը, ըստ թերթի զրուցակցի, մասնակից է նաև Մայր Աթոռ սուրբ էջմիածինը: «Այդ վահանակները հակահայկական, հակապետական միտվածություն ունեն, որի անտեսումն անթույլատրելի է: …Սա կարելի է համարել պետական հանցագործություն, քանի որ միտումնավոր աղավաղվում է պատմությունը: Կան շատ պաշտոնյաներ, որոնք իրենց տեղում չեն: Նրանք մեր մշակույթի, հայագիտության ոչ թե զինվորներն են, այլ թշնամիները: Հայաստանն այսօր դարձել է անգրագետների երկիր, մանավանդ` մշակույթի կամ հայագիտության պաշտպանության տեսակետից: … Եթե Ադրբեջանը գրեր, որ 18-րդ դարի կեսերից հետո Ադրբեջան պետություն է եղել վայնասուն կբարձրացնեինք: Բայց մենք գրել, տարել-տեղադրել ենք, աշխարհին էլ 5 լեզվով ներկայացնում ենք: Էս 3-4 տարվա ընթացքում դրսում բնակվող իմ ընկերները զարմացած զանգում-հարցնում են` այ մարդ, էդ ի՞նչ բան է կատարվում ձեզ մոտ, էս ինչե՞ր են գրում»,-ասում է Ա. Այվազյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում