«Աշխատելու ենք անպայման, որ հրավիրվի բժշկական կոնսիլիում: Վարդանին մաքուր օդում քայլել է պետք: Իսկ հիմա նա փակ ռեժիմում է, այսինքն չի կարող իր ցանկությամբ դուրս գալ, զբոսնել. այստեղ օրական մեկ ժամ է տրամադրված զբոսանքի համար: Վարդանին տեղափոխել են ավելի վատ պայմաններով տեղ, ծանր պայմաններով, որտեղ նա օրական մեկ ժամից ավելի մաքուր օդում չի կարող լինել»:Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է Վարդան Պետրոսյանի քույրը՝ Աշխեն Պետրոսյանը:
Վերջինս պատասխանելով մեր այն հարցին, թե տեղափոխությունն արդյոք որևէ կերպ պաճառաբանվել կամ հիմնավորվե՞լ է՝ նշել է.«Բացարձակ ոչ մի պատճառաբանում չեն տվել իրեն: Մեզ նույնպես որևէ բան այդ մասին չեն ասել, երբեք չեն զանգի հարազատներին, տանեցիներին ու ասեն, թե ձեր բարեկամին, ազգականին պետք է տեղափոխենք: Այս մասին ոչ փաստաբանին են տեղյակ պահել և ոչ էլ Վարդանին. չկա ոչ մի հիմնավորում, թե ինչու են տեղափոխում: Առողջականի հետ կապված հիմա այդքան վատ չի՝ վիճակը նորմալ է, սակայն իրեն երկարաժամկետ, ռեաբիլիտացիոն բուժում է պետք: Նա ծանր վիրահատություններ է տարել, շատ արյուն է կորցրել և վիրահատությունից հետո նա չի բուժվել, ընդամենը տասը օր հետո ձերբակալվել է և բանտարկվել: Նա բուժումները նորմալ չի ստացել, որ առողջանա»:
Մանրամասները՝ ԳԱԼԱ-ում











































