Իտալիան պատրաստ է խաղաղապահ զորքեր Ուկրաինա` երկրում խաղաղության և կայունության պահպանման համար, եթե նման որոշում ընդունվի: Այս մասին La Reppubica թերթի հետ հարցազրույցում ասել է Իտալիայի պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտին:
Նախարարը նման կարծիք է հայտնել Օդեսայի իրադարձությունների հետ կապված: Նրա կարծիքով`դեռևս վաղ է խոսել այն մասին, որ աշխարհը «եվրոպական պատերազմի» շեմին է, սակայն «այլևս չի կարելի ուղղակի կանգնել և նայել, թե ինչպես են զարգանում իրադարձությունները»:
«Անկասկած, միայնակ արձագանքել չի կարելի: Դա պետք է անել ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի միջոցով: Եթե պետք լինի, մենք պատրաստ ենք Ուկրաինա խաղաղապահ զորամիավորում ուղարկել: Դեևս ոչ ոք նման առաջարկությամբ հանդես չի եկել, սակայն մենք պետք է պատրաստ լինենք իրադարձությունների նման զարգացմանը»,- ասել է նախարարը:










































