Լիբիայի համընդհանուր ազգային կոնգրեսը հաստատել է նախարարների խորհրդի նոր կազմը: Կառավարության հաստատման օգտին նիստին ներկա 132 պատգամավորից քվեարկել է 105-ը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Թեկնածուների ցուցակը օրենսդրի նիստին ներկայացրել է վարչապետ Ալի Զեյդան Մուհամմեդը: Ի տարբերություն կառավարության նախորդ կազմի, որը ներկայացրել էր նախկին վարչապետ Մուստաֆա Աբու Շագուրը, այս տարբերակը ձեռնտու է ինչպես լիբերալ կուսակցություններին, այնպես էլ իսլամիստներին:
Նշենք, որ նիստը սեղմ ձևաչափով է տեղի ունեցել, քանի որ կոնգրեսի շենքի առջև որոշման ընդունման հակառակորդները բողոքի ակցիա են կազմակերպել, որը հետագայում վերածվել է հարձակման: Պահակախմբին հաջողվել է սրահից դուրս հանել հարձակվողներին: Միջադեպից ոչ ոք չի տուժել: Դժգոհության պատճառ են դարձել նախարարի մի քանի թեկնածություններ։









































