Լոնդոնի «Արսենալ»-ը պատրաստ է միանալ Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Դիեգո Կոստայի տրանսֆերի համար մղվող պայքարին:
The Mirror-ը հայտնում է, որ «զինագործներ»-ը պատրաստ են 31 մլն ֆունտ վճարել ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց. ճիշտ այնքան, որքան հրաժարագին է նախատեսված Կոստայի պայմանագրով:
Հիշեցնենք` լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ավելի վաղ հայտարարել է, որ ամռանն ակումբը 2 կամ 3 նոր ֆուտբոլիստների իրավունքներ կգնի:








































