ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանին խոստացել է Բրյուսելի հետ ազնիվ բանակցություններ վարել Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության հարցում:
«Գերմանիան սատարում է այդ գործընթացին»,-հայտարարել է ՄերկելըԷրդողանի հետ Բեռլինում հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած բանակցություններից հետո: Նրա խոսքը մեջբերում է AFP-ն:
Հիշեցնենք, որ վերջերս Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չագլայանը Եվրամիությունն անվանել է աշխարհի ամենաերեսպաշտ կազմակերպությունը:
«ԵՄ-ն բոլոր ժամանակների ամենաերկերեսանի միությունն է: Այն աշխարհի ամենաերեսպաշտ կազմակերպությունն է: Եվրամիությունն արդեն 50 տարի Թուրքիային ստիպում է սպասել իր դռների մոտ»,-հայտարարել է Չագլայանը:
Թուրք նախարարը նաև հայտարարել էր, որ ծիծաղելի է եղել Եվրամիությանը խաղաղության Նոբելյան մրցանակ հանձնելու փաստը:










































