Դանիայի մայրաքաղաքում այսօր` մայիսի 4-ի երեկոյան, կմեկնարկի «Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթը։ Բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա ՝ Կոպենհագենի քաղաքապետարանի պատմական շենքում:
«Եվրատեսիլ 2014» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 6-ին: Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ն իր Not Alone երգով հանդես կգա առաջին համարի ներքո: Երկու կիսաեզրափակիչները հաղթահարած երգերը, ինչպես նաև՝ Դանիայի, Ֆրանսիայի, Անգլիայի, Իտալիայի, Գերմանիայի և Իսպանիայի ներկայացուցիչները, մրցույթը կշարունակեն մայիսի 10-ին կայանալիք եզրափակիչում:
Վերջին 1,5 ամսվա ընթացքում Արամ MP3-ի Not Alone երգը չի դադարել միջազգային բուքմեյքերների ֆավորիտը լինելուց: Այժմ Հայաստանի ներկայացուցչի հաղթանակը տարբեր բուքմեյքերների կողմից գնահատվում է 2,2-ից մինչև 3 գործակցով, իսկ երկրորդ հորիզոնականում Շվեդիայի ներկայացուցչի երգն է՝ 3,2-ից մինչև 4,33 գործակցով:








































