Արկանզաս նահանգում անհայտ անձը տանը կազմակերպել է հրաձգություն, ինչի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել 4 մարդ՝ հաղորդում է Reuters գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել Ջոնսբորո քաղաքում: Ոստիկանության տվյալներով՝ անհայտ տղամարդը բնակելի տանը կրակել է կնոջ ու նրա 13-ամյա դստեր վրա: Չորս մարդ, այդ թվում՝ 8 և 10 տարեկան երեխաներ, վիրավորվել են: Բոլոր տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է:
Այնուհետև հանցագործը կրակել է ևս մեկ տղամարդու վրա: Ստացված վերքերից տղամարդը տեղում մահացել է:
Ինչպես հաղորդում է ոստիկանությունը՝ ենթադրյալ հրաձիգը ավելի ուշ մահացած է հայտնաբերվել սեփական ավտոմեքենայում: Ոստիկանները պարզում են՝ արդյոք հանցագործը համախոհ ունեցե՞լ է, թե՞ ոչ, և արդյոք դա եղել է ինքնասպանությո՞ւն:
Հանցագործության շարժառիթների մասին չի հաղորդվում, անցկացվում է հետաքննություն:










































