Apple ընկերությունը հանել է Siri ձայնային օգնականի չինական տարբերակը: Siri-ն այլևս օգտատերերին չի պատմի, թե որտեղից կարելի է օգտվել մարմնավաճառների ծառայություններից, հաղորդում է «Սինխուա» գործակալությունը:
Ձայնային օգնականը «Որտե՞ղ մարմնավաճառուհու գտնել» կամ «Որտեղի՞ց կարելի է օգտվել էսկորտ-ծառայություններից» հարցերին չին օգտատերերին հասցեներ էր տալիս: Այդ հասցեների մեծ մասում տեղակայված են բարեր և ակումբներ: Այժմ Siri-ն պատասխանում է, որ չի կարող գտնել անհրաժեշտ օբյեկտները:
Siri «վերամշակման» փաստը «Սինխուային» տված հարցազրույցում հաստատել է նաև Չինաստանում Apple-ի տեխնիկական օգնության ծառայության աշխատակիցը:









































