Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Գերմանիայի առաջնության 33-րդ տուրի շրջանակներում կայացած «Համբուրգ»-ի դեմ խաղի արդյունքը:
«Հաղթանակը հեշտ չտրվեց: Այն պայքար էր պահանջում: Բնականաբար, մեզ համար շատ կարևոր էր հաղթել Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչի նախօրեին»,- ասել է Գվարդիոլան:
Նշենք, որ «Համբուրգ»-ի դեմ հանդիպմանը մյունխենյան ակումբը Բունդեսլիգայի ռեկորդ է սահմանել` մեկ մրցաշրջանի ընթացքում արտագնա խաղերում խփած գոլերի քանակով` հասցնելով այն 46-ի:
Հիշեցնենք, որ Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Բավարիա»-ն կխաղա Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ:










































