ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հանրապետության տարածքում ՝ նոյեմբերի 1-ին երեկոյան ժամերին, 2-ի գիշերը` առանձին շրջաններում, 3-5-ը օրվա ընթացքում շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, առանձին հատվածներում`մառախուղ:1-ի գիշերը, 2-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան`1-5 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-3-ը ցերեկը աստիճանաբար կնվազի 4-5, գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում՝ նոյեմբերի 1-ին երեկոյան ժամերին, 2-ի գիշերը հնարավոր է, 3-5-ը օրվա ընթացքում սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ մառախուղ: 1-ի գիշերը, 2-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: