Ռոբերտ Լևանդովսկին սեփական հարկի տակ իր վերջին հանդիպումն անցկացրեց Դորտմունդի «Բորուսիա»-ի կազմում: «Հոֆենհայմ»-ի դեմ խաղում նրան չհաջողվեց աչքի ընկնել: Այնուամենայնիվ, դորտմունդյան ակումբի երկրպագուները ջերմորեն ծափահարում էին նրան: Հիշեցնենք` առաջիկա ամռանը Լևանդովսկին «Բավարիա» կտեղափոխվի:















































