«Խետաֆե»-ի դեմ խաղից հետո «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավին հայտնել է, որ կատալոնական ակումբն ընթացիկ մրցաշրջանում չի արդարացրել սպասելիքները: Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի շրջանակներում «Կամպ Նոու»-ում կայացած հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 2:2 հաշվով:
«Այնքան էլ լավ չենք զգում մեզ: Ընթացիկ մրցաշրջանում մենք չենք արդարացրել սպասելիքները: Պետք է խոստովանել ճշմարտությունը»,- ասել է Չավին:
Հավելենք, որ ներկայումս «Բարսելոնա»-ն զիջում է առաջատար «Ատլետիկո»-ին 3 միավոր: Սակայն մինչև մրցաշրջանի ավարտը կատալոնական ակումբը 2 հանդիպում է անցկացնելու, իսկ «Ատլետիկո»-ն` երեք:



































