Չիկագոյի համալսարանի մասնագետները եկել են այն եզրակացության, որ լավ լուսավորված սենյակում, առավել ևս արևի ճառագայթների ներքո և մաքուր օդում նախաճաշելն օգնում է կազմվածքը պահպանելուն, գրում է Kedem.ru-ն:
Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ, ովքեր վաղ են արթնանում և տեսնում արեգակը, ավելի պակաս մարմնի զանգված ունեն, քան նրանք, ովքեր արեգակի ճառագայթները տեսնում են միայն երեկոյան:
Դրանով հանդերձ` նրանց նախաճաշը կարող է շատ կալորեական լինել և ներառել քաղցրավենիքներ:
Գիտնականները դա բացատրում են նրանով, որ մեր մետաբոլիզմը վերահսկվում է կենսաբանական ժամացույցի կողմից: Որքան շուտ ենք մենք տեսնում արևի լույսը, այնքան ավելի ճիշտ են աշխատում այդ ժամերը, և մետաբոլիզմն էլ ակտիվանում է օրվա առաջին կեսին:









































