Ապրիլին Ուկրաինային մատակարարված գազի համար պետք է վճարվի մայիսի 7-ին, հակառակ դեպքում «Գազպրոմ»-ը մայիսի 16-ին նախահաշիվ կներկայացնի հունիսին մատակարարվելիք գազի համար: Այս մասին գրում է Ria Novosti-ն` վկայակոչելով էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակին:
«Համապատասխանաբար, մինչև մայիսի 31-ը ուկրաինական կողմին հնարավորություն կտրվի իրականացնելու տվյալ հաշվի վճարումը: Այդ ժամանակ գազի ծավալը, որը հունիսին կմատակարարվի կանխավճարով, կլինի ճիշտ այն ծավալով, որքանի համար մինչև մայիսի 31-ը կվճարվի»,- ասել է նախարարը:
Նախարարն ընդգծել է, որ Ուկրաինա կանխավճարով գազ մատակարելը սահմանափակում չէ: Նովակի կարծիքով` այդ տերմինը տեղին չէ կիրառել, քանի որ «Գազպրոմ»-ն իրականացնում է իր պարտականությունները` համաձայն 2009-ի պայմանագրի, որի գործողությունները հաստատել է Կիևը:











































