Աստղային աղմկահարույց բաժանությունները շարունակվում են. արքայազն Հարիից և Կրեսիդա Բոնասից, Օլիվյա Մանից և Ջոել Կինամանից հետո լուրեր են տարածվել Ադրիանա Լիմայի և Մարկո Յարիչի բաժանվելու մասին: Այն մասին, որ սուպերմոդելի և բասկետբոլիստի ամուսնությունը ավարտին է մոտեցել հինգ տարի անց, հայտնի է դարձել Victoria’s Secret-ի «հրեշտակի» պաշտոնական հայտարարությունից հետո, գրում է spletnik.ru-ն:
«Երկարատև և լուրջ քննարկումներից հետո մենք Մարկոյի հետ որոշեցինք բաժանվել հինգ տարվա ընտանեկան կյանքից հետո: Մենք հպարտ ենք երկու հիասքանչ դուստրերի ծնողները լինելու համար, որոնց շարունակում ենք միասին դաստիարակել ու մեծացնել: Մենք շնորհակալ կլինեք, եթե դուք ըմբռնումով վերաբերվեք մեր անձնական կյանքին և այն առանց ձեր միջամտության շարունակելու մեր ցանկությանը»:
Հիշեցնեք, որ Լիման և Յարիչը երկու դուստր ունեն՝ Վալենտինան և Սիենան: Զույգը գաղտնի ամուսնացել էր 2009թ. փետրվարի 14-ին:
՛











































