Հունաստանի պետական հեռուստաընկերության աշխատակիցների արհմիությունը սպառնում է անցկացնել 24-ժամյա գործադուլ՝ ի պատասխան երկրի կառավարության մասին քննադատաբար արտահայտված որոշ հեռուստահաղորդավարներին աշխատանքից ազատելու հանգամանքին։ Այս մասին գրում է բրիտանական Guardian պարբերականը:
Հրատարակությունը նշում է, որ երեքշաբթի ЭРТ-ի եթերում թոք շոուի փոխարեն հայտնվել է գործադուլի մասին հայտարարություն:
Արհմիությունը նկատում է, որ եթե հեռուստահաղորդավարներին չվերականգնեն աշխատանքում, ապա նրանց գործընկերները 24-ժամյա գործադուլ կանեն ու բողոքի այլ ակցիաներով հանդես կգան։ Այս միջոցառումներով կփորձեն պաշտպանել ЭРТ-ի վարկանիշը, որը ոտնահարվել է ղեկավարության կողմից։