Յուրաքանչյուր լրատվամիջոց ինքն իր համար սահմանում է կանոններ, այսինքն՝ այնպիսին, ինչպիսին ԶԼՄ-ն ցանկանում է՝ իրեն տեսնի հասարակությունը, այդպիսի կանոններով էլ աշխատում է:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի media.am կայքի պրոդյուսեր Գեղամ Վարդանյանը նշեց, որ եթե լրատվամիջոցը բաց է իր լսարանի առաջ, աշխատում է չխաբել իր լսարանին, խեղաթյուրված ինֆորմացիա չտալ, կեղծ նկարներ չմատակարարել, հնարավորինս թարմ տեղեկատվություն տալ, վերլուծություններ, որ կօգնեն որոշումներ կայացնել լսարանին:
«Խնդիրը գալիս է հենց մեդիաներից: Ինչպիսին նրանք ուզում են երևալ, այդպիսին էլ լինում են: Քիչ են լրատվամիջոցները, որոնք հասարակության համար են աշխատում: ԶԼՄ-ների՝ տարբեր շահերի սպասարկելու օրինակներ ենք մենք տեսնում, և դա, կարծում եմ, խանգարում է ընդհանուր դաշտին»,- ասաց նա:
Վարդանյանի կարծիքով, լրատվամիջոցներից շատերը ոչ միայն կուսակցականացված են, այլև տարբեր շահերի համար են աշխատում, տարբեր խմբերի՝ որևէ օլիգարխի, պետական պաշտոնյայի, որևէ կուսակցության համար. այդ երևույթը տեսնում ենք, և այստեղ գործ ենք ունենում մեդիայի հետ, որը տարբեր շահերի է սպասարկում: Ըստ Վարդանյանի՝դա խնդիր է, որում ոչինչ չես կարող անել։Ըստ էության՝ ոնց որ տնտեսությունն է Հայաստանում աշխատում, այդպես էլ՝ լրատվական դաշտը: Ու թեև դա պրոբլեմ է, բայց մյուս կողմից բազմազանություն է տալիս, չես կարող ասել, որ մեկ կարծիք է:
Մանրամասները՝ տեսանյութում:










































