ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Զբիգնև Բժեզինսկին Բարաք Օբամային կոչ է արել Ուկրաինային զենք մատակարարել, այդ թվում՝ նռնականետեր, քաղաքային պայմաններում ռազմական գործողությունների համար:
«Ուկրաինացիները կկռվեն, եթե միայն նրանք մտածեն, որ վերջին հաշվով օգնություն կստանան Արևմուտքից, հատկապես զենքի մատակարարումների տեսքով, որն անհրաժեշտ կլինի քաղաքներում հաջող պաշտպանության համար»,- գրել է Բժեզինսկին Politico թերթի սյունակում:
Իր հոդվածում նա հայտարարում է, որ Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում Ուկրաինայի համար: Նրա կարծիքով՝ հենց զենքի մատակարարումները կարող են ուկրաինացիներին հաղթանակ երաշխավորել:
Նա պահանջել է Օբամայից ստանալ շարքային ամերիկացիների աջակցությունը:
«Նա պետք է համոզի նրանց, որ դա կարևոր է, և դա պահանջում է համազգային փոխըմբռնում և աջակցություն»,- գրել է Բժեզինսկին:
Բժեզինսկին նաև աջակցություն է հայտնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ներմուծմանը:










































